fbpx
Աշխարհ

Google-ը հայտնել է, թե երբ կսկսի բացել գրասենյակները

Google ընկերությունը հայտարարել է, որ հուլիսի 6-ից կսկսի բացել իր գրասենյակները ու աշխատողների մի մասը կվերադառնա աշխատանքի։

Իրականում, խոսքն ընդամենը ընկերության աշխատողների 10 տոկոսի մասին։

Նշվում է, որ ընթացքում կարող է ավելանալ գրասենյակ ժամանող աշխատակիցների թիվը մինչև 30 տոկոս։ Բայց, սրա հետ մեկտեղ, Google-ը նաև հոգացել է տնից աշխատողների մասին․ ընկերությունը նրանցից յուրաքանչյուրին կտրամադրի 1000-ական դոլար, որպեսզի նրանք կարողանան իրենց համար համապատասխան սարքավորումներ ու կահույք գնելու համար։

Մինչև այս տարվա վերջ աշխատողների վերադարձը կլինի կամավոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ