Գորայք այցի ժամանակ վարչապետին 200 000 տարեկան գտածո ներկայացրին

Հրապարակող՝

Գորայք այցի ժամանակ վարչապետին 200 000 տարեկան գտածո ներկայացրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գորայք կատարած այցի ժամանակ նրան մոտեցավ քաղաքացիներից մեկը՝ ձեռքին օբսիդիանի մի կտոր:

«Էս հրաշքը գտել ենք ձեր գալու առթիվ, սա շշմելու է, 200 000 է սրա տարիքը, օբսիդիան է»,-ասաց նա:

«Բայց ոնց որ նոր սարքած լինեն»,-կատակեց Փաշինյանը:

Նրան վստահեցրին, որ գտածոն 200 000 տարեկան է, հայտնաբերվել է Ամուլսարի շնորհիվ՝ պեղումների ժամանակ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Վայոց ձորի մարզում է՝ լսելու Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված քաղաքացիների մտահոգությունները:

Ամենաթարմ