fbpx
Խորհրդարան

Գործադրվում են բոլոր ջանքերը՝ լուծում գտնելու համար․ Միրզոյանը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Այսօր ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոսեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին։

Հա ասաց, որ իրենց պատվիրակությունները շատ ակտիվ են ու բոլոր ջանքերը գործադրվում են միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա սևեռելու և լուծում գտնելու համար։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանն ունի երկկողմ ու բազմակողմ պայմանագրեր ու նա չի կարծում, թե մեր դաշնակից պետությունները չեն կատարելու իրենց պարտավորությունները։ ԱԺ նախագահն ասաց, որ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ Հայաստանի երկխոսությունը շարունակվում է։

Միրզոյանը նշեց, որ մջազգային հանրությունն ու Հայաստանը պետք է ամեն ինչ անեն, որ վերականգնվեն ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ