fbpx
Առողջապահություն

Գործարարը՝ Արսեն Թորոսյանին. «Ես ձեզ կարո՞ղ եմ ասել՝ առողջապահությունից հեռու մնացեք, ուրիշ բան արեք. դա է Ձերը»

ԱԺ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նարգիլեի արգելքի քննարկման ժամանակ առողջապահության նախարարը քննարկմանը մասնակից գործարներից մեկի խոսքին արձագանքեց: Գործարարն իր մտահոգություն էր արտահայտում Առողջապահության նախարարության նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է հանրային վայրերում արգելել նարգիլեի գործածումը:

«Եթե մենք փակ, մասնագիտացված ակումբ ենք, եթե մեզ մոտ գալիս են մենակ նարգիլե ծխողներ, ինձ թվում է՝ ձեր այս օրենքի նախագծով ուղղակի կոչ եք անում փակել մասնագիտացած ակումբի դռներն ու վարկերի տակ մտած, գրավ դրած…» , -ասել է գործարարն, ինչին ի պատասխան նախարարն արձագանքել է.

«Չի լինի՞ ավելի լավ բաների մեջ մասնագիտանաք»:

«Ես ձեզ կարո՞ղ եմ ասել՝ առողջապահությունից հեռու մնացեք, ուրիշ բան արեք, դա է ձերը», – ի պատասխան նախարարի ասել է գործարարը:

Գործարարն ասել է, որ եթե ծխախոտ ծխողներին տրվում է այլընտրանք՝ ռեստորանից դուրս գալ և ծխել, ապա նարգիլեի սիրահարներն այդ այլընտրանքից զրկվում են: Ըստ գործարարի՝ 700 մարդ անգործ կմնա, եթե նախագիծն օրենք դառնա:

Նախարարն, ի պատասխան գործարարի, նշել է, որ հնարավոր է քննարկել՝ նարգիլեի գործով զբաղվող մարդկանց ժամանակ տալու համար, որպեսզի նրանք վերապրոֆիլավորվեն այլ գործում:

«Բայց ես ասում եմ՝ չենք կարող ստորադասել, ես չեմ կարող ընդունել ստորադասումը՝ մարդու առողջ մնալու իրավունքն այլ իրավունքներին: Կարող ենք քննարկել, որ բոլորը մաքսիմալ չտուժեն, ինչքան հնարավոր է, դուք էլ», – ասել է Թորոսյանը:

Աղբյուրը՝ www.shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ