Հայաստանում գործազրկության մակարդը 2019թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.6 տոկոսային կետով՝ կազմելով 17.7 տոկոս:
Ըստ Վիճակագրական կոմիտեի հաղորդած տվյալների՝ գործազուրկների թիվն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 207.2 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 236.4 հազարի դիմաց:
Հատկանշական է, որ գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում էականորեն՝ շուրջ 4.2 տոկոսով նվազել է առաջին եռամսյակում արձանագրված գործազրկության համեմատ:
2019թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.6 տոկոսով բարձրացել է զբաղվածության մակարդակը՝ կազմելով 47.9%: