Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատակիցների սկսած գործադուլի պատճառով գնացքի մոտ 320 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է El Pais թերթը:
Գործադուլը, որը պետք է ավարտվի տեղի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով 01:00-ին), կազմակերպել է Աշխատանքային հանձնաժողովների արհմիութենական համադաշնությունը:
Գործադուլը կանդրադառնա մեծ արագության գնացքների, հեռընթաց և տարածաշրջանային գնացքների երթևեկության վրա: Իսպանիայի իշխանությունները երկաթուղային ծառայություններին պարտավորեցնում են, չնայած գործադուլին, պահպանելու ծառայությունների նվազագույն մակարդակը:
Renfe-ի աշխատակիցները պահանջում են աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային օրվա կրճատում և աշխատավարձի բարձրացում: Գործարկուն այն ուղևորներին, որոնց պլանները խախտվել են գործադուլի պատճառով, առաջարկում են փոխել կամ վերադարձնել տոմսերն անվճար հիման վրա: