Կառավարությունը 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի

Հրապարակող՝

Կառավարությունը 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի

Ամենադիտվածներ

Կառավարությունը հաստատեց 4.6 մլրդ դրամի պարգևավճարների բաշխման նախագիծը, որը նախատեսված է 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար։ Այս որոշումը վերաբերում է պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատմանը և խրախուսմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում ընդգծեց, որ պարգևավճարների տրամադրումը, անկախ քննադատություններից, կարևոր քայլ է պետության հարատևության և հակակոռուպցիոն քաղաքականության ամրապնդման ուղղությամբ։ Նշենք, որ հանրային շատ գործչներ նշում են, որ պարգևավճարներն իրականում պաշտոնյաների վարձատրության այնպիսի ձև է, որ կոռուպցիա է ենթադրում, սակայն Հայաստանի որպեսզի բարձրագույն ղեկավարությունը պատասխանատվության չենթարկվի, այդ ամենն արվում է իրավական տեսք տալով գործընթացին։

Վերջին խոշոր չափերով պարգևավճարները պետական մարմիններում բաժանվել էին երեք ամիս առաջ, այդ թվում Ազգային ժողովի պատգամավորներին տրամադրվել էր մոտ 3 մլն դրամ։ Այս նոր որոշմամբ կառավարությունը նշում է, որ իբրև թե նպատակ ունի խրախուսել արդյունավետ աշխատանքը և բարձրացնել պետական համակարգի աշխատանքի որակը։ Փաշինյանի խոսքով՝ այս համակարգը դրական արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին և նպաստում պետական կառավարման բարելավմանը։

Ամենաթարմ