ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 23-ամյա մի բնակիչ բաժնի սպասարկման տարածքում գողություններ է անում:
«Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 5-ին կասկածվողը Էջմիածնի Մովսես Խորենացու փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գործիքներ:
Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը փետրվարի 2-ին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղմասում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր թիվ 11 հիմնական դպրոցին կից ավտոտնակների դռները, հափշտակել մեքենաների մարտկոցներ, ձայնարկիչ ու շինարարական գործիքներ:
- Խուզարկությամբ հայտնաբերվել է երկու տեսակի թմրանյութ․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Մանրամասներ՝ Ամիրյան փողոցում կատարված սպանությունից․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կասկածվողը ոչ միայն տվել է խոստովանական բացատրութուն, այլև ցույց է տվել, թե որտեղ է թաքցրել գողացած ձայնարկիչը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մնացած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: