fbpx
Մշակույթ

Գոյ թատրոնը ԿԳՄՍ-ն մտադիր է լուծարել

«Գոյ» թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել՝ դիմելով գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին ու նշել, որ թատրոնն աջակցության կարիք ունի, քանի որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է լուծարել կառույցը:

«Հրավիրում ենք 2023-ի մարտի 23-ին ժամը 12:00-ին գալ «Գոյ» թատրոն՝ ի աջակցություն մեզ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության տեքստում:

Թատրոնին աջակցելու պատրաստակամություն են հայտնել դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանը, երգահան, երգիչ, գրող Քրիստ Մանարյանն ու այլք: Նրանք տեսաուղերձներ են հրապարակել համացանցում և պատմել թատրոնի ստեղծման, բարի ավանդույթների, նվաճումների ու յուրահատկությունների մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ