«Չելսին» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:
Լոնդոնյան ակումբն իտալական ակումբին արդեն արել է 65 միլիոն եվրոյի առաջին առաջարկը։ Իտալական կողմը ժամանակ է խնդրել մտածելու համար։
23-ամյա նիգերիացու պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։