Հայաստանում գրասենյակ է բացում Asseco Group-ը

Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ EU-Asia Business Finance Centre հոլդինգի IT գծով գլխավոր ընկերության Asseco Group-ը, որի կազմում գործունեություն են ծավալում ավելի քան 60 ընկերություններ տարբեր երկրներում, գրասենյակ է բացում Հայաստանում։

Հայաստանում Asseco Group-ը աշխատանքներ կիրականացնի բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մոդեռնիզացման և թվայնացման, տելեբժշկության ոլորտներում, ինչպես նաև կզբաղվի արդյունաբերական ռոբոտների արտադրությամբ, որոնք նախատեսում է վաճառել Եվրասիական շուկայում։

Asseco Group-ը Հայաստանում ստեղծում է գրասենյակ և հավելյալ աշխատատեղեր երկրի համար։

Ամենաթարմ