Դանիայի օդերևութաբանական ինստիտուտի տվյալներով՝ այս տարվա ամռանը՝ հուլիսի վերջերին, Գրենլանդիայում Ցելսիուսի սանդղակով 22 աստիճան ռեկորդային բարձր տաքություն է արձանագրվել։
Բարձր ջերմության հետևանքով քայքայվում է սառույցի շերտը: Մեկ օրվա ընթացքում 12,5 միլիարդ տոննա սառույց է հալվել:
Վավերագրող ռեժիսոր Կասպար Հարլոեևը կլիմայի փոփոխության խնդիրների մասին ֆիլմ է նկարահանում և օգոստոսի 1-ին նկարահանել է սառույցների ռեկորդային քանակի հալոցքը: