Մոդ Գրիզմանը հայտարարել է, որ այլ ակումբների հետ բանակցություններ չեն վարում:Նա Անտուան Գրիզմանի քույրը և գործակալն է։
«Կա միայն մեկ ակումբ, որի հետ մենք բանակցում ենք՝ «Աթլետիկոն»: Այլ ակումբներ չկան: Իհարկե, Անտուանը հիասթափվել է, որ թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, բայց նույն էմոցիաներն ունեն նաև նրա թիմակիցներն ու մարզիչը:
Եղբորս տրանսֆերի վերաբերյալ լուրերն արդեն ձանձրացնում են: Այժմ Անտուանը Ֆրանսիայի հավաքականի ենթակայության տակ է և կենտրոնացել է ազգային ընտրանու առաջիկա խաղերի վրա: Կարող եմ վստահեցնել, որ այժմ որևէ բանակցության մասին խոսք լինել չի կարող»,- Մոդ Գրիզմանի խոսքը մեջբերել է L’Équipe-ը: