Գրիզմանը մինչև հիմա լիովին ադապտացված չէ․ Վենգեր

Ամենադիտվածներ

Գրիզմանը մինչև հիմա լիովին ադապտացված չէ․ Վենգեր

Անգլիական «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Բարսայի» հարձակման գծի ու Անտուան Գրիզմանի մասին։

««Բարսելոնան» միշտ մեծագույն խաղացողների է գնել։ Անձամբ ես վստահ չեմ, որ Սուարեսին կարելի է ինչ-որ ուրիշ մեկով փոխարինել։

Նրանք ևս մեկ հարձակվողի կարող են կազմում ավելացնել, որովհետև Սուարեսն ու Մեսսին հարձակման գծի հիմնական մասնակիցներն են ու նրանց կարող է ևս մեկը պետք գալ, ով ավարտին կհասցնի գրոհները։

Դեռ հավատում եմ, որ Անտուան Գրիզմանը որևէ փուլում կսկսի գոլեր խփել։ Նա մինչև հիմա լիովին ադապտացված չէ։ Իհարկե, նա լավ գոլահար է։ Բայց վստահ եմ, որ «Բարսելոնան» ևս մեկ հարձակվողի կգնի», – Վենգերի խոսքերը փոխանցում է Goal․com-ը։

 

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ