Մայիսի 15-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ Շիրազի փողոցում թիվ 57 երթուղայինի մեջ գողության փորձ է կատարվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Հասրաթյան փողոցից, գողության փորձի կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ ժամը 20.10-ին թիվ 57 երթուղու միկրոավտոբուսի սրահում Արթուր Հ.-ն մի տղամարդու տաբատի գրպանից փորձել է գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: