Ահաբեկիչների համար նախատեսված Գուանտանամոյի բանտի պետ, դերծովակալ Ջոն Ռինգը պաշտոնանկ է արվել ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից։ Նշվում է, որ ազատման պատճառը Ռինգի՝ կառավարման ունակությունների հանդեպ վստահության կորուստն է։
Բանտապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալը, բրիգադի գեներալ Ջոն Հասսին։
Այս մասին հայտնում է The New York Times-ը։