fbpx
Սպորտ

Գուցե մարզիչ դառնամ, ինչո՞ւ ոչ.Դրոգբա

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան, պատմել է ապագայի հետ կապված իր ծրագրերի մասին.

«Աշխատանք եմ փնտրում: Հիմա ժամանակս նվիրում եմ հանգստին և այլ հոգսերին: Կոտ-դ՛Իվուարում ֆոնդ ունեմ: Փորձում եմ նաև ճամփորդել, տարբեր երկրներ այցելել ու ծանոթանալ նոր մարդկանց հետ:

Ինձ հետաքրքիր է բիզնեսի տարբեր բնագավառների մարդկանց հետ փորձի փոխանակում իրականացնել: Կարծում եմ` դա կօգնի ապագա ծրագրերն իրականացնելու հարցում;

Մարզական գործունեությո՞ւնը. ինչո՞ւ ոչ, նույնիսկ եթե այդ աշխատանքն ինձ այնքան էլ չի գայթակղում: Ես ժամանակ ունեմ, որպեսզի որոշեմ, թե ինչով եմ ցանկանում զբաղվել: Դա պետք է լինի ոչ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս, այլ այն, ինչ ինձ մոտ ստացվում է»,- Դրոգբայի խոսքերն է փոխանցում LF Press-ը:

Հիշեցնենք որ Դրոգբան 2018 թվականի նոյեմբերին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ