fbpx
Արցախ

Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի ղեկավարը խարդախությամբ գումար է հափշտակել. ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներից ելնելով, պետական գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, համայնքի ակումբի և գրասենյակի 2021-2022 թվականների համար վառելափայտ մատակարարելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող Մարտակերտի շրջանի վարչակազմ ներկայացված պայմանագրում կեղծումներ կատարելու միջոցով, խարդախությամբ՝ զգալի չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ԱՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

«Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ