fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին կոչ է արել նպաստել Գազայում պատանդների ազատ արձակմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Իրանի իշխանություններին ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա և նպաստել Գազայի հատվածից պատանդների ազատ արձակմանը: Այս մասին նա հայտարարել է CNN-ի հետ հարցազրույցում:

«Ես խոսել եմ Իրանի հետ և խնդրել երկու բանի մասին: Առաջինը՝ ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ նպատակ ունենալով անհապաղ ու առանց նախապայմանների ազատել պատանդներին, երկրորդ՝ «Հեզբոլլահին» ասել, որ չպետք է ստեղծեն իրավիճակ, որի դեպքում այդ հակամարտությունը ամբողջությամբ կընդգրկի Լիբանանը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ չի կարող ոչինչ ասել իր ասածների վերաբերյալ Իրանի իշխանությունների արձագանքի մասին:
Գուտերեշն անհանգստություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման և Իսրայելի դեմ «Հեզբոլլահի» մասշտաբային հարձակման պայմաններում Լիբանանը կարող է չհաղթահարել ստեղծված իրավիճակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ