fbpx
Սպորտ

Ըստ Գվարդիոլայի՝ ո՞րն է լավագույն թիմը աշխարհում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կարծում, որ իր թիմը լավագույնն է աշխարհում։ Այս մասին հայտնել է Sky Sports-ը:

Պեպը «Բրենտֆորդի» հետ խաղից հետո պատասխանել է լրագրողի հարցին։

Թոմաս Ֆրենկը («Բրենթֆորդի»մարզիչ) հենց նոր, իսկ այլ փորձագետներ էլ ընդհանրապես ասում են, որ «Մանչեսթեր Սիթին» այս պահին աշխարհի լավագույն թիմն է: Դուք այդպե՞ս եք կարծում։

-Ոչ:

-Ինչո՞ւ:

«Քանի որ մենք աշխարհի լավագույն թիմը չենք, լավագույն թիմը «Չելսին» է, որը հաղթել է Չեմպիոնների լիգան»,- ասել է Գվարդիոլան։

«Մանչեսթեր Սիթին» այս պահին Պրեմիր լիգայի առաջատարն է: «Չելսին» էլ մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ