fbpx
Սպորտ

Գվարդիոլան մեկնաբանություն է տվել Բերնարդու Սիլվայի նկատմամբ հետաքննության վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր վրա է հրավիրել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ուշադրությունը՝ մեկնաբանություն տալով թիմի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի նկատմամբ հետաքննությունը:

՝Կազմակերպությունը մտադիր է ուսումնասիրել մասնագետի հայտարարությունը՝ ի պաշտպանություն իր ֆուտբոլիստի: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Գվարդիոլան ասել էր, որ սևամորթ պաշտպան Բենջամին Մենդին նման է մեմի կերպարին, որն էլ դարձել է Սիլվայի նկատմամբ հետաքննության պատճառը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին FA-ն հետաքննություն սկսեց Բերնարդու Սիլվայի նկատմամբ: Կազմակերպության ներկայացուցիչներին զայրացրել էր մեմը, որ Սիլվան հրապարակել էր «Թվիթերի» իր էջում: Նկարի ձախ կողմում եղել էր Մենդիի մանկության նկարը, իսկ աջ կողմում՝ իսպանական Conguitos հրուշակեղեն արտադրող ընկերության լոգոտիպը՝ շոկոլադե մարդուկ: Սիլվան մեմին կցել էր «Գուշակո՞ւմ եք՝ ով է» գրառումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ