Այսուհետև կարկուտից ու ցրտահարությունից իրենց բերքը կարող են ապահովագրել ոչ միան ծիրանի և խաղողի այգիներ ունեցողները, այլև դեղձ, խնձոր, հացահատիկային կուլտուրա մշակողները։
Գյուղապահովագրության համակարգն ընդլայնել է նաև դրանում ներառված մարզերի թիվը, Երկարաձգվել է գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրության վերջնաժամկետը։
Պետությունը գյուղացու կողքին է բերքն ապահովագրելիս, ֆինանսական ծախսի առնվազն կեսը կառավարությունն իր վրա է վերցրել։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։