fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Բրիտանացի խորհրդարանականները մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը։

Վճռորոշ քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որը հավանության էր արժանացել Լոնդոնի և Բրյուսելի կողմից 2018 թվականի նոյեմբերին՝ 1․5 տարի շարունակված բանակցություններից հետո։ Գործարքին կողմ է քվեարկել 202 պատգամավոր։

Այդպիսով՝ Լոնդոնն ուղի է բացել իրադարձությունների զարգացման մի ողջ շարք հնարավոր սցենարների համար, այդ թվում՝ «կոշտ» Brexit-ի (առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալը) կամ Brexit-ի չեղարկման համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը խորհրդարան է ներկայացրել կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ առաջարկ, որը կքննարկվի այսօր։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային հնարավորինս արագ ուրվագծել հետագա քայլերը քվեարկության նման ելքից հետո։

Գրում է shantnews․am-ը։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ