fbpx
Հասարակություն

Գյումրիում հայ կնոջ սպանության հանցագործությունը չի կարելի քաղաքականացնել. ՌԴ դեսպան

Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջը սպանելու դեպքի շուրջ կա համագործակցություն ՀՀ իրավապահների ու ռուսական ռազմաբազայի միջև, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այդ համագործակցությունը հիմնված է հայկական օրենսդրության վրա», – ավելացրեց դեսպանը։

Նա նշեց՝ իրավասու չէ մեկնաբանել դեպքը, հարցն իրավական ոլորտում է։ Որպես դեսպան կարող է ասել՝ ցավալի այս դեպքը քաղաքականացնել պետք չէ:

«Մենք ելնում ենք նրանից, որ այդ սարսափելի հանցագործությունը չի կարելի քաղաքականացնել։ Օգտվելով առիթից՝ խորին ու անկեղծ ցավակցություններս եմ հայտնում պատահարի հետևանքով մահացած կնոջ հարազատներին», – ասաց Սերգեյ Կոպիրկինը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ