Օգոստոսի 6-ին, ժամը 20։08-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «Վեոլիա Ջուր»-ի դիմաց հայտնաբերել է արկանման առարկա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Դուդկոյի թիվ 1 հասցեում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է F1 «114-82» տեսակի ուսումնական նռնակ՝ առանց պայթուցիչի, որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխել է ոստիկանության Մուշի բաժին: