fbpx
Հասարակություն

Գյումրու մանկավարժական ինստիտուտի դատասախոսական կազմը կասկածվում է կաշառքով քննություններ նշանակելու մեջ

ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից առերևույթ կաշառք ստանալու մասին:

Նախաքննության ընթացքում ուսումնական հաստատության շրջանավարտներից մեկը ցուցմունք  է տվել այն մասին, որ ուսանողական տարիներին դասախոսներից մեկին գումար է տվել ընթացիկ քննությունների ու ստուգարքների համար, իսկ ավարտական պետական քննությանը դրական գնահատական ստանալու համար իրենից գումար է պահանջել և ստացել իրենց ֆակուլտետի դեկանը:

Դեպքի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար  որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ