Ֆինլանդիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։
վերջին նվաճումը գրանցել է Մինչև 20 տարեկանների 81 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը։
Նա երկամարտում գրանցել է 216 կիլոգրամ (95+121) արդյունք և առաջ անցնելով Թուրքիան ներկայացնող Սարա Յենիգունից 3 կիլոգրամով՝ դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Ավելի վաղ Գյուրջյանին հաջողվել էր նվաճել Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դառնալ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։