fbpx
Կառավարություն

Գյուղատնտեսության նախարարությունը քննարկել է սերմնաբուծության զարգացման նոր նախագիծը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրապետության սերմարտադրողների, սերմնաբույծների և դաշտային հետազոտողների հետ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցության» նոր ծրագիրը, քննարկել հանրապետությունում սերմնաբուծության զարգացման հիմնահարցերն ու հեռանկարները։

Մշակված նոր ծրագիր հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքէջում։ Ծրագրին մասնակցելու համար հայտեր կարող են ներկայացնել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում գրանցված և
հավաստագրված ՀՀ բոլոր սերմնաբույծները։

Գյուղատնտեսության փոխնախարարն ընդգծել է, որ ծրագրի իրականացման բոլոր փուլերը լինելու են խիստ վերահսկողության ներքո, որպեսզի բացառվեն հնարավոր թերացումներն ու բացթողումները։

ՀՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը նշել է, որ ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի առաջնային սերմնաբուծության կազմակերպման նպատակով Շիրակի, Զանգեզուրի և Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական գոտիներում հիմնել 1-ին տարվա տնկարաններ։ Բացի այդ, 2019-2023 թվականներին սորտաթարմացման և հետագա բազմացման նպատակով արտերկրից կներկրվի աշնանացան ցորենի և գարնանացան գարու էլիտային սերմացու, որը սուբսիդավորված գներով կտրամադրվի սերմնաբուծարաններին 1-ին վերարտադրության սերմացուի ստացման նպատակով։

Կսուբսիդավորվեն նաև գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտադրվող և հողօգտագործողներին մատչելի գնով վաճառվող աշնանացան ցորենի մինչև 400, գարնանացան գարու մինչև 150 տոննա էլիտային սերմացուների, ինչպես նաև մինչև 2300 տոննա 1-ին վերարտադրության գարնանացան գարու, ընդհանուր առմամբ 40 տոննա հատիկաընդեղեն և 32 տոննա բազմամյա խոտաբույսերի սերմացուների քանակությունները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ