ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարը Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջին նիստին

Հրապարակող՝

ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարը Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջին նիստին

Ամենադիտվածներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի առաջին նիստին: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման համատեքստում ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության թվայնացման հեռանկարներին, ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման խորացման հեռանկարային ուղղություններին, հրատապ հարցերի լուծման մեխանիզմների մշակմանը վերաբերող հարցեր:

Ամենաթարմ