fbpx
Սպորտ

Հոլանդը ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել՝ առաջնության 15-րդ տուրի «ՌԲ Լայպցիգի» դարպասը խփած 2 գոլերից հետո։

Այս մասին տեղեկացնում է GraceniteLive-ը։

Նշվում է, որ Հոլանդը Բունդեսլիգայի առաջին 25 խաղերում խփել է 25 գոլ՝ շրջանցելով «Համբուրգի» նախկին հարձակվող Ուվե Զեելերին, ով առաջին 25 խաղերում խփել էր 23 գոլ։

Նշենք նաև, որ վերոնշած խաղում «Բորուսիան» 3-1 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ