Զինված Ուժեր

Հադրութը գտնվում է մեր ԶՈւ լիարժեք հսկողության տակ․ Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը նորից սկսել են մարտական գործողությունները:

«Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները բացարձակ չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել: Ղեկավարության հայտարարությունը, որ պատրաստ է եղել կատարելու, լիովին կեղծիք է: Ինչ-ինչ պատճառներով փորձում են ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ վաղ առավոտյան վերսկսել են հարձակումները 3-4 ուղղություններով: Իսկ Մարտակերտի ուղղությամբ կիրառել են ծանր հրետանային միջոցներ, ամբողջ օրը Ադրբեջանի ԶՈւ-երի ռազմաօդային ուժերը թուրքական ուժերի պատսպարման և կառավարման կետերի աջակցությամբ կիրառել են բազմատեսակ մարտական ԱԹՍ-ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ուղղությամբ մեր հակաօդայիններին հաջողվել է խոցել մեկ ՍՈւ-25 գրոհիչ: Հակառակորդն օրվա ընթացքում կիրառել է զրահատեխնիկա, հրետանի և այլ միջոցներ:

«Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական միջոցառումները կասեցվել են, հետ է շպրտվել հակառակորդը, և քաղաքը գտնվում է մեր ԶՈւ լիարժեք հսկողության տակ: Մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են, գիշերային ժամերին որոշակի թուլացումներ են տեղի ունենում, գիշերը փորձում է վերախմբավորումներ կատարել հակառակորդը, որ առավոտյան վերսկսի հարձակումը»,- ներկայացրեց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ