fbpx
Քաղաքականություն

ՌԴ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ձեռքբերված համաձայնությունների իրականացմանն ուղղված քայլերը:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, քննարկվել են հնարավոր քայլերը՝ ուղղված համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրոիվ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամանակ:

Կողմերը վերահաստատել են լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերը շարունակելու իրենց հետաքրքրությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ