Ապրիլի 17-ին կայացան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի վերջին 2 հանդիպումները։
Զույգերից մեկը կազմել էին «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։ Առաջին խաղում «Տոտենհեմը» հաղթել էր 1:0 հաշվով: Ի տարբերություն առաջին խաղի, այս հանդիպումը գոլառատ ստացվեց ու գրանցվեցին մի շարք նշանակալից իրադարձություններ։
Նախ, առաջին խաղակեսի 11 րոպեների ընթացքում գրացվեց 4 գոլ։ 4-րդ րոպեին «Սիթիի» խաղացողներին հաշվի մեջ առաջ մղեց Ռահիմ Սթերլինգը, այնուհետև Սոն Հին մին 7-րդ և 10-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու դուբլի շնորհիվ հաղթողի կարգավիճակում հայտնվեց «Տոտենհեմը»: Բայց այս միկրոմենամարտում վերջին խոսքը «Սիթիի» խաղացող Բերնարդու Սիլվաինն էր, ով 11-րդ րոպեին հեղինակած գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։
Առաջին խաղակեսի 21-րդ րոպեին Սթերլինգը դարձավ ևս մեկ գոլի հեղինակ ու առաջ մղեց «Քաղաքաբնակներին»։ Թիմերը ընդմիջման գնացին այս հաշվով։
Երկրորդ խաղակեսում Սերխիո Ագուերոն 59-րդ րոպեին խփեց տանտերերի 4-րդ գոլը: Թվում էր, թե ամեն ինչ այսպես էլ կավարտվի, բայց ամենատպավորիչ իրադարձությունները դեռ առջևում էին։
Նախ փոխարինման դուրս եկած Ֆեռնարդո Լյորենտեն 73-րդ րոպեին, անկյունայինից եկած փոխանցումը եզրափակեց կոնքով հարվածով ու դարձավ գոլի հեղինակ։ Մինչև կոնքին դիպելը, գնդակը հպվեց նաև Լյորենտեի ձեռքին, սակայն VAR համակարգի միջոցով կրկնապատկերը նայելուց հետո մրցավարը որոշեց հաշվեց գոլն ու ընդհանուր հաշիվը դարձավ 4:4, որը հաջորդ փուլ էր դուրս բերում «Տոտենհեմին»։
Խաղի, երևի թե, ամենագլխավոր իրադարձությունը գրանցվեց մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին։ Մրցակցի սխալից հետո գնդակը հայտնվեց «Սիթիի» խաղացողների մոտ։ Սթերլինգը փոխանցում ստանալով դարձավ գոլի հեղինակ: «Քաղաքաբնակները» ցնծում էին ու տոնում հաղթանակը, սակայն VAR-ի օգնությամբ մրցավարը չհաշվեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ:
Թեժ հանդիպումն ավարտվեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 4:3: Դիմակայության ընդհանուր հաշիվը, սակայն, դարձավ 4:4, ու մրցակցի դաշտում ավելի շատ խփած գոլի շնորհիվ «Տոտենհեմը» դուրս եկավ կիսաեզրափակիչ:
https://www.youtube.com/watch?v=p_uyt5FVNzE
Հիշեցնենք, որ երեկ քառորդ եզրափակչի փուլը հաղթահարել էին «Այաքսն» ու «Բարսելոնան»: