Ֆուտբոլային աշխարհը շարունակում է վայելել՝ կորոնավիրուսի պատճառով մեկ տարով հետաձգված EURO-2020-ը։
Երեկ՝ խաղային 4-րդ օրը, խաղադաշտ դուրս եկան նաև E խմբի մասնակիցներից՝ Իսպանիան ու Շվեդիան։
Իսպանիան և առաջին, և երկրորդ կեսերում ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն։ Եղան մի քանի շատ վտանգավոր պահեր, բայց շվեդների դարպասապահն ու պաշտպանները մշտապես կարողանում էին փրկել իրենց թիմին վերահաս գոլից։ 1-2 վտանգավոր պահ ունեցան նաև շվեդները, բայց գոլի չվերածեցին դրանք։ Արդյունքում՝ Իսպանիա-Շվեդիա դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Քանի որ այդ խմբում ևս մեկ խաղ էր տեղի ունեցել․ Սլովակիան հաղթել էր Լեհաստանին, ստացվեց այնպես, որ այս պահի դրությամբ խմբի առաջատարը Սլովակիան է՝ 3 միավորով։ Իսպանիան ու Շվեդիան ունեն մեկական միավոր, իսկ Լեհաստանը, բնականաբար, առանց միավորի եզրափակում է խումբը։

