Champions Chess Tour․ Արոնյանը Ռաջաբովի հետ հաջող հանդես չեկավ

Հրապարակող՝

Champions Chess Tour․ Արոնյանը Ռաջաբովի հետ հաջող հանդես չեկավ

Ամենադիտվածներ

Շարունակվում է արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում են 10 հզորագույն շախմատիստներ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը։

Եզրափակիչ փուլի 5-րդ տուրում Արոնյանը մրցել է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։

Հայազգի շախմատիստը հաջող հանդես չի եկել ու պարտվել է 2,5-1,5 հաշվով։

Տուրից հետո Արոնյանն էլ, Ռաջաբովն էլ ունեն վաստակած 15 միավորվ ու բաժանում են 3-րդ, 4-րդ տեղերը։

Առաջին տեղում Մագնուս Կարլսենն է՝ 26,5 միավորով, որին հետապնդում է Ուեսլի Սոն՝ 21,5 միավորով։

Ամենաթարմ