Հոնկոնգում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Այսօր ևս տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են քաղաքի Վիկտորիա զբոսայգու տարածքում՝ իրենց պահանջն իշխանություններին ներկայացնելու համար, այն է՝ չեղարկել արտահանձնման օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հայտնի է, որ ցույցերն այստեղ շարունակվում են՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, չդադարող անձրևին:
Ցույցի մասնակիցները բողոքի ակցիան իրականացնում են հովանոցներով, սև անձրևանոցներով։
Նրանք հայտարարել են, որ շարունակում են բողոքի ակցիաները՝ իրենց պահանջատեր լինելն ու հաստատակամությունը ցույց տալու համար:
Նրանք երկրի իշխանություններից պահանջում են նաև անցած մի քանի օրերին ցույցի մասնակիցների հանդեպ կոշտ գործողություններ իրականացրած ոստիկանների հանդեպ հետաքննություն անցկացնել։

