fbpx
Աշխարհ

Նավալնիի նկատմամբ 3 քրեական գործ է հարուցվել

Հետաքննությունը երրորդ քրեական գործն է հարուցել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ ՝ դատավորին վիրավորելու համար:

«Ներկայում Նավալնիի նկատմամբ քննվում է երեք քրեական գործ, վերջինը հարուցվել է «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» հոդվածով, որը արտահայտվել է դատավորին վիրավորելով: Բոլոր քրեական գործերով Նավալնին անցնում է որպես կասկածյալ»,-այս մասին ասել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան` պատասխանելով գործակալության հարցին:

Նավալնին իր ինստագրամյան էջում հայտնել է, որ նախօրեին իր մոտ է եկել «Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը», նրան տեղեկացրել է 3 քրեական գործերի քննության մասին: Ըստ նրա՝գործերը քննում է 21 քննիչ:

Այս մասին տեղեկանում ենք Интерфакс-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ