Երեկ ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Խոսնակը Facebook-ի իր էջում գրել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Պայմանագրային զինծառայող, կ-ստ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է Հովհաննիսյանը։
https://www.facebook.com/arcrun/posts/2392820260753568