Երեկ՝ մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։
- Ադրբեջանը խախտել է հրադադարը, հետո «մեղքը գցել» Արցախի ՊԲ-ի վրա
- Ադրբեջանական կողմը հայկական կողմի ուղղությամբ արձակել է ինտենսիվ կրակոցներ․ ԱՀ դատախազություն
«Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է», – ասված է տարածված հաղորդագրությունում։