fbpx
Զինված Ուժեր

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ Արցախի ՊՆ

Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Նշվում էէ, որ Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ