Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին արդեն պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով։
Դեռևս «Ինտերը» պաշտոնական հայտարարություն չի արել տրանսֆերի մասին։
Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում մարոկացի պաշտպանը վարձակալությամբ հանդես էր գալիս «Բորուսիա» Դորտմունդի կազմում։
Մինչ այս հայտնի էր, որ «Ինտերը» 40 միլիոն եվրո է վճարելու պաշտպանի համար։
