fbpx
Կառավարություն

Հակոբ Արշակյանը ներկայացրել է ավտոմեքենաների մասին ամբողջական տեղեկատվության մասին առցանց համակարգը

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, նշեց, որ հիմնականում կխոսեն տրանսպորտից և ճանապարհաշինությունից, քանի որ հնարավոր է, առաջիկայում այս երկու ոլորտները փոխանցվի տարածքային կառավարման նախարարությանը: Նախարարը նաև ներկայացրեց ավտոմեքենաների մասին ամբողջական տեղեկատվության մասին առցանց համակարգը:

Դա հնարավորություն է տալիս ստանալ ավտոմեքենայի մասին ամբողջ տեղեկություն՝ սկսած արտադրման տարեթվից մինչև տեխնիկական յուրաքանչյուր զննություն, խնդիրներ, վթարներ և այլ մանրամասներ:

«Դա հնարավորություն կտա ազատվել տեխզննման կտրոնների երևույթից և ունենալ մեքենաների մասին ամբողջական տեղեկատվություն»,- ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ