Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդը մկանային վանսվածք է ստացել ու պետք է լրացուցիչ հետազոտություններ անցնի։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Հոլանդի մոտ ի հայտ եկած խնդիրները բուժում են պահանջում։
Դեռևս անհայտ, թե կոնկրետ որքան ժամանակ կբացակայի խաղադաշտից Հալանդը։
Նշենք, որ նա վնասվածքը ստացել է «Հոֆենհայմի» հետ խաղի ժամանակ, որն անցկացվում էր Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակներում։