«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն համաձայնության է եկել «Չելսիի» հետ։
Լոնդոնյան ակումբը ցանկանում է արագ շարժվել, ուստի տրանսֆերի վրա աշխատանքը սկսվել է ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկից շատ առաջ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ֆրանսիացին լոնդոնյան ակումբի հետ բանավոր պայմանավորվել է պայմանագրի ժամկետի, ինչպես նաև աշխատավարձի չափի շուրջ։ Բացի այդ, Նկունկուն անցավ ֆիզիկականի ամենակարեւոր հատվածը.
Դրանից հետո «Չելսին» բանակցությունների մեջ է մտել «ՌԲ Լայպցիգի» հետ։ Ակումբները դեռ լիովին համաձայնության չեն եկել գործարքի պարամետրերի շուրջ։ «Չելսին» կա՛մ պետք է բանակցի «ՌԲ Լայպցիգի» հետ, կա՛մ ակտիվացնի ֆուտբոլիստի գնման տարբերակը, որը կազմում է մոտ 60 մլն եվրո:
Այսպիսով, «Չելսին» արդեն ամեն ինչ պայմանավորվել է 24-ամյա խաղացողի հետ, իսկ «ՌԲ Լայպցիգի» հետ՝ դեռ ոչ։
Նշվում է, որ Նկունկուն շատ է ցանկանում խաղալ Անգլիայի առաջնությունում։

