Համալսարաննեը չպետք է իշխանության ձեռքին գործիք դառնան. Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 25-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ասաց, որ անհրաժեշտ է դուրս գալ համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից: Վարչապետն ասաց, որ համալսարաննեը չպետք է իշխանության ձեռքին գործիք դառնան և պետք է ապաքաղաքականացվեն:

«Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհը ավարտած ուսանողի աշխատանքը գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է: Մենք պետք է այս տրամաբանության մեջ գնանք», – ասաց վարչապետը:

Արվեստի բուհերին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանց էլ պետք է չէ նեղացնել, այլ պետք է փիլիսոփայությունը փոխել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արվեստի բուհերի խնդիրները կառավարության խնդիրներն են: «Իսկ ո՞վ է ասել, որ արվեստի բուհերի խնդիրները ավելի կարևոր են արվեստի բուհերի համար, քան կառավարության համար, դրանք առնվազն նույն չափով կարևոր են մեզ համար», – ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կրթությունը իրենց համար ռազմավարական ուղղություն է և պետական ներդրումների ծավալները պետք է մեծացնեն, սակայն պետք է առաջնորդվել ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով:

«Փողից չպետք է սկսել խոսակցությունը, այլ, թե ինչ խնդիր ենք լուծում», – նշեց ՀՀ վարչապետը:

Ամենաթարմ