Մարդկային գործունեությունը վնաս է հասցրել համաշխարհային օվկիանոսի 60 %-ին: Այսպիսի եզրակացության են եկել Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի շրջակա միջավայրի վերլուծության և սինթեզի ազգային կենտրոնի գիտնականները, հայտնում է Science Daily-ն:
Գիտնականներն առաջին անգամ գնահատել են համաշխարհային օվկիանոսի վրա թափոններով աղտոտման, զանգվածային ձկնորսության և բեռնափոխադրումների ավելացման միատեղ ազդեցությունը:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, անցած տասնամյակի ընթացքում, օվկիանոսի վրա մարդու ազդեցության ընդհանուր վնասը գրեթե կրկնապատկվել է:
«Մենք պետք է բազմաթիվ գործոններ ներառող լուծում գտնենք: Մենք չենք կարող ուղղել միայն մեկը, եթե ուզում ենք դանդաղեցնել և կանգնեցնել բացասական ազդեցությունը»,- նշել է ուսումնասիրության հիմնական հեղինակ Բեն Հալպերնը:
Գիտնականների շրջանում ամենից շատ անհանգստություն են առաջացնում Մերձավոր Արևելքի, Ավստրալիայի, Արևմտյան Աֆրիկայի և Արևելյան Կարիբյան կղզիների տարածաշրջանները: Էկոհամակարգերի շարքում ավելի շատ տուժել են մանգլենի անտառներն ու մարջանային խութերը:
Միևնույն ժամանակ, հետազոտողները պարզել են, որ Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում ծովերի վիճակը բարելավվել է առևտրային ձկնորսության և աղտոտման ծավալի նվազումից հետո:
