Համաշխարհային օվկիանոսում տարեկան 5-12 մլն տոննա պլաստիկ աղբ է հայտնվում: Այս մասին հաղորդում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։
Համաշխարհային աղբի 1/3-ը կազմող պլաստիկե աղբը օվկիանոսի որոշ հատվածներում «կղզյակներ» է առաջացնում։
Այն վնասակար է նաև օվկիանոսի կենդանական աշխարհի համար։ Օվկիանոսի «բնակիչները» դրանք կուլ են տալիս սննդի հետ միասին, ինչն էլ նրանց ոչնչացման պատճառ է դառնում։
