Հուլիսի 10-ից 25-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ իրականացվում է ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցնում ՀՀ մարզերի թվով 61 սոցիալական աշխատող: Վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019 թվականի մարտի 13-ի N 10-L հրամանով հաստատված ծրագրին համապատասխան: Ծրագիրն ուղղված է համայնքների սոցիալական աշխատողների կարողությունների զարգացմանը և մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների պաշտոնական կայքից: