Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մերսեդես GLC» ավտոմեքենան ներխուժել է առևտրի կենտրոն: Դրա պատճառով տուժել է 10 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Hamburger Abendblatt-ը:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Համբուրգի Փոենբյութել շրջանի «Գալերիա Քաուֆհոֆ» կոչվող առևտրի կենտրոնում: Մեքենան կոտրել է ապակե դռներն ու մտել վաճառասրահ, որտեղ կանգ է առել ուղիղ շարժասանդուղքի դիմաց:
85-ամյա վարորդը թեթև վնասվածքներ է ստացել:
«10 մարդ, որոնք շոկի էին ենթարկվել, զննություն են անցել»,-գրում է պարբերականը:
Տարածքից տարհանում է իրականացվել:
