Երաժիշտ Սլիմանը Հայաստան այցից առաջ դիմել է հայ հանդիսատեսին.
«Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում ՝«պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ»։
Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ֆրանսիացի աստղերի հետ համատեղ հանդես կգա: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկի պրոֆեսիոնալ երաշտական խումբը առաջին անգամ մեծ համալիրում կապահովի բարձրակարգ երաշժտություն, որտեղ կհնչեն նաև ազնավուրյան կատարումները նվագակցումով:
Հյուրերի ցանկում կարող են լինել նաև Ազնավուրի ընտանիքի անդամները՝ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները: Երեկոյի հյուրերը կլինեն ֆրասիացի աշխրաճանաչ կատարողներ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը և Սլիմանը:
Ազնավուրի հիշատակին նվիրված համերգային նախագիծը կմեկնարկի Երևանից, ապա կշարունակվի Մոսկվայում ու Փարիզում։